12 նոյեմբերի 2012 - 11:30 AMT
Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները կարող են դերային մոդել դառնալ Մերձավոր Արևելքի երկրների համար

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի միջև կապերի ընդլայնումը կնպաստի տարածաշրջանի երկրների միջև կոնվերգենցիայի գործընթացի ամրապնդմանը: Լարինջանին այդ հայտարարությունը կատարել է կիրակի օրը Թեհրանում Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև կարևորել է երկու երկրների դատական մարմինների միջև համագործակցությունը:

Լարիջանին Իրանի և Հայաստանի արդարադատության նախարարների միջև իրավական օգնության և հանցագործներին հանձնելու ոլորտում ստորագրված երկու համաձայնագրերն անվանել է արդյունավետ քայլեր, որոնք ուղղված են երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդմանը, հաղորդում է IRNA-ն:

Իր հերթին Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկվեն որպես դերային մոդել Մերձավոր Արևելքի երկրների համագործակցության համար:

Իրանի և Հայաստանի առաջնորդները մտադիր են զարգացնել փոխադարձ համագործակցությունը տարբեր ոլորտներում, հավելել է Թովմասյանը: