12 նոյեմբերի 2012 - 11:46 AMT
Յուրա Մովսիսյանը բժշկական հետազոտություն է անցնում Իսպանիայում

«Կրասնոդարի» մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Սպարտակից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո հայտարարել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը չի մասնակցելու վերջին երկու խաղերին, հետազոտություն է անցնում Իսպանիայում:

«Նա հետազոտվում է, մի քանի օրից ես նրան կզանգեմ և ավելի հստակ կիմանամ նրա վիճակի մասին: Նա մարզվում է անհատական ծրագրով»,-ասել է մասնագետը:

Մովսիսյանին կանչել էին Հայաստանի հավաքական Լիտվայի հետ ընկերական խաղին մասնակցելու համար, որը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 14-ին: Սակայն, հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ հավանաբար, Մովսիսյանը չի հասցնի վերականգնվել մինչև խաղը: