12 նոյեմբերի 2012 - 12:45 AMT
Վինդսերֆինգը կմնա 2016թ. Օլիմպիական խաղերի ծրագրում

Առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիան (ISAF) որոշել է, որ վինդսերֆինգը կմնա 2016թ. Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում:

Ավելի վաղ Առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիան ցանկանում էր վինդսերֆինգը փոխարինել քայթբորդինգով, մայիսին կազմակերպության խորհուրդը քվեարկեց դրա օգտին, սակայն ISAF գլխավոր վեհաժողովը չեղյալ հայտարարեց այդ որոշումը, հայտնում է Associated Press-ը: