12 նոյեմբերի 2012 - 12:46 AMT
«Լինեքս Մեյջիկը» Իսպանիայի առաջնությունում գրավել է չորրորդ տեղը

Ավարտվեց Իսպանիայի շախմատի թիմային առաջնությունը: «Լինեքս Մեյջիկը», որի կազմում հանդես էին գալիս նաև հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ավարտեց ելույթը չորրորդ տեղում:

Վերջին տուրում «Լինեքս Մեյջիկը» 1,5:4,5 պարտություն կրեց «Սոլվայ» թիմից և 8 միավորվ նահանջեց 4-րդ տեղը:

Այս տուրում Սարգսյանը զիջեց Նեգի Պարիմարջանին, իսկ Տեր-Սահակյանը՝ Ալեքսանդր Դելչևին:

Իսպանիայի չեմպիոն դարձավ «Էներգիա Սեստաո» թիմը, որը վաստակեց 13 միավոր: