24 հուլիսի 2003 - 22:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼ
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հաջողությամբ հաղթահարել է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի առաջին ընտրական փուլը: Երեկ ոչ ոքի 1:1 հաշվով խաղալով Իսլանդիայի մայրաքաղաքում տեղի չեմպիոն «Ռեյկյավիկ» ակումբի հետ պատասխան խաղում, հայկական թիմը դուրս է եկել այդ հեղինակավոր եվրոպական ֆուտբոլային ակումբային մրցաշարի երկրորդ փուլ: Անցումը երկրորդ փուլ «Փյունիկին» ապահովել է նրա վերջերս տարած հաղթանակը «Ռեյկյավիկի» նկատմամբ Երեւանում 1:0 հաշվով: