12 նոյեմբերի 2012 - 14:32 AMT
Հայաստանի հավաքականը, հավանաբար, չի մասնակցի շախմատի քաղաքների թիմային ԱԱ

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի քաղաքների թիմային աշխարհի առաջանությունում:

«Ֆեդերացիան որոշել է, որ մեր շախմատիստները չեն մեկնի թիմային առաջնությանը: Սակայն որոշումը վերջնական չէ»,-ասել է Վարդապետյանը:

Քաղաքների շրջանում աշխարհի թիմային առաջնությունը կկայանա դեկտեմբերի 2-29-ը Ալ-Այնե քաղաքում (ԱՄԷ):