12 նոյեմբերի 2012 - 16:47 AMT
Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի սեմինարին

Նոյեմբերի 21-22-ին ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագիրը սեմինար կանցկացնի Բաքվում: Սեմինարի նպատակն է ամրապնդել մշակույթի ոլորտի և նրա օբյեկտների գործունեությունը գործընկեր երկրներում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Տրդատ Չալըմյանը, Հայաստանը սեմինարին չի մասնակցի:

Սեմինարը կոչված է աջակցելու մասնակիցներին ծրագրի գաղափարի որոշման, նախագծային առաջարկների մշակման ու հաջող կիրառման պրոֆեսիոնալ հմտությունների բարձրացման գործում:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 14-ը: