12 նոյեմբերի 2012 - 17:09 AMT
Սիրիայում գրոհայինների գնդակոծության հետևանքով 22 մարդ է զոհվել

Սիրիայի Իդլեբ քաղաքի մերձակայքում գրոհայինների կողմից Հարիմ գյուղի գնդակոծության հետևանքով 22 մարդ է զոհվել, այդ թվում երեք երեխա, և 40 վիրավորել են, հայտնում է իրանական FARS գործակալությունը:

Հրթիռակոծությունը սիրիացի ապստամբների պատասխանն էր Սիրիայի բանակի գործողություններին, որը նախօրեին մի քանի տասնյակ գրոհային էր ոչնչացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: