12 նոյեմբերի 2012 - 17:08 AMT
Շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյան-Սոֆիկո Խուխաշվիլի զույգի հաղթողը պարզ կդառնա թայ բրեյքում

Նոյեմբերի 12-ին Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունում անցնում են առաջին ռաունդի երկրորդ պարտիաները:

Երկրորդ հանդիպման ժամանակ Էլինա Դանիելյանը զիջեց Խուխաշվիլուն Վրաստանից և հաշիվը դարձավ 1:1:

Այդ զույգի հաղթողը պարզ կդառնա թայ բրեյքում, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը շարունակում է խաղը Քեթևան Գրանտ-Արխամիայի հետ Շոտլանդիայից: