12 նոյեմբերի 2012 - 17:36 AMT
Տարոն Մարգարյան. Քաղաքային տրանսպորտը պետք է աշխատի նաև ուշ ժամերին

Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին: Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը ասել է, որ բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով՝ նաև օրվա ուշ ժամերին:

Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում»,-ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: