12 նոյեմբերի 2012 - 17:47 AMT
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստացել է քաղաքի խորհրդանշական բանալին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր կայացած միջոցառման ժամանակ ստացել է քաղաքի խորհրդանշական բանալին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Սամվել Բալասանյանին է հանձնել լանջաշղթան:

Գյումրու նորընտիր քաղաքապետի և ավագանու նորընտիր անդամների համար ընթերցվել է երդման տեքստ: Միջոցառմանը մասնակցել են արվեստի և մշակութի հանրահայտ գործիչներ, գիտնականներ և այլք: