12 նոյեմբերի 2012 - 18:02 AMT
Յուրա Մովսիսյան. Ռուսաստանի հետ խաղում իմ համակրանքը լինելու է ամերիկացիների կողմը

«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ նոյեմբերի 14-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստանի և ԱՄՆ խաղում իր համակրանքը լինելու է ամերիկացիների կողմը:

«Անշուշտ, ԱՄՆ հավաքականի տղաներն ինձ ավելի մոտ են: Ես կարծում եմ, խաղում ոչ ոքի կգրանցվի, սակայն շատ բան կախված կլինի թիմերի կազմից»,-ասել է հարձակվողը «Ռ-Սպորտ» գործակալությանը:

Հայաստանի հավաքականի հարձակվողը գտնում է, որ խաղը հետաքրքիր կլինի, և երկու թիմերը մարտավարական նորույթներ կկիրառեն:

Մովսիսյանը վստահ է, որ ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստների համար այս խաղը շատ կարևոր է և ԱՄՆ-ն խաղալու է հաղթանակի համար. «Խաղացողներին երաշխավորված չէ տեղը Յուրգեն Կլինսմաննիի թիմում, և նրանք փորձելու են օգտագործել իր շանսը հավաքականում»: