Բրիտանական ոսկերչական տունը մտադիր է ստեղծել «ադամանդե» iPhone 5-ի սահմանափակ արտադրություն՝ սև ոսկուց կաղապարով, դրվագազարդ ադամանդներով, ասվում է Tacy Ltd ընկերության կայքում տեղադրված հայտարարությունում:
Ոսկերչական տունը կստեղծի iPhone 5-ի երկու տարբերկաներ՝ 18-կարատանոց սպիտակ և դեղին ոսկուց կորպուսով: Յուրաքանչյուր սարք կզարդարվի VVS1 կարգի 815 ադամանդներով 5,36 կարատ ընդհանուր զանգվածով:
Ընկերությունը մտադիր է թողարկել ընդամենը 50 լյուքս սարքեր, որոնց մեկ հատի արժեքը կկազմի 15 հազար ֆունտ ստերլինգ (24 հազար դոլար), հաղորդում է «Ինտերֆաքսը»: