Նոյեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բաց մարզում անցկացրեց` նախապատրաստվելով նոյեմբերի 14-ի Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը: Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Այդ խաղը վերջինը կլինի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի համար: Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հովսեփյանը նշել է, որ ցանկանում էր Լիտվայի հետ հանդիպումը որքան հնարավոր է ուշ լինի:
«Շատ դժվար է վերջին հանդիպմանը սպասել: Գիտեմ, որ վաղ թե ուշ այդ օրը պետք է գար: Ինձ պատրաստել եմ այդ խաղին»,- ասաց ֆուտբոլիստը:
Հովսեփյանի խոսքով հավաքականում անցկացրած բոլոր 20 տարիների ընթացքում նա միշտ խաղացել է մեծ եռանդով և նվիրվածությամբ և ֆուտբոլիսց հեռանալու որոշումը կայացրել է մեծ դժվարությամբ: « Ես հասկացա, որ արդեն ժամանակն է:
Պարզապես չէի ցանկանում վատ ֆուտբոլ ցուցադրել: Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, ովքեր ինձ հետ են եղել»,- ավելացրեց Հովսեփյանը: