Պարսից ծոցի պետությունների համագործացկության խորհուրդը երկուշաբթի օրը պաշտոնապես ճանաչել է սիրիական ընդդիմադիրների նոր կոալիցիան որպես Սիրիայի ժողովրդի շահերի օրինական ներկայացուցիչ:
«Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհուրդը պաշտոնապես հայտարարում է Սիրիական հեղափոխության ազգային կոալիցիոն ուժերը որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին»,- ասվում է խորհրդի գլխավոր քարտուղար Աբդուլլաթիֆա ազ Զայանիի անունից տարածված հայտարարությունում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: