
ԲՌՀՉՀ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) մտադիր են ստեղծել միավորված արժութային ռեզերվ: Փաստաթղթերի համաձայն, արժութային ռեզերվը պետք է հասանելի լինի ԲՌՀՉՀ այն երկրներին, որոնց մոտ դժվարություններ կառաջանան վճարային բալանսների հետ: Բացի դրանից, երկրները պլանավորում են ստեղծել զարգացման ընդհանուր բանկ զարգացող երկրներում նախագծերի ֆինանսավորման համար:
Ընդհանուր ռեզերվի հաշվին ԲՌՀՉՀ երկրները պատրաստվում են խուսափել միջոցների հնարավոր պակասից՝ կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ: Զարգացող պետությունները բազմիցս դժգոհություն են հայտնել նրանից, որ ԱՄՀ-ում որոշումների զգալի մասն ընդունում են եվրոպական երկրները և ԱՄՆ-ը: