12 նոյեմբերի 2012 - 22:15 AMT
Զենքի միջազգային առևտրի կարգավորման պայմանագիրը ստացել է երկրների մեծամասնության աջակցությունը

Զենքի միջազգային առևտրի կարգավորման մասին պայմանագիրը ստացել է պետությունների ճնշող մեծամասնության աջակցությունը: Amnesty International (AI) կազմակերպության ներկայացուցիչները բնութագրել են այդ իրադարձությունը որպես ողջ աշխարհում մարդու իրավունքների պոտենցիալ հաղթանակ:

AI հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ առաջին հանձնաժողովի նիստին, որը զբաղվում է զինաթափման հարցերով, 157 պետություններ «կողմ» են քվեարկել, որպեսզի 2013-ի մարտին մինչև վերջ հասցնեն Զենքի վաճառքի մասին պայմանագրի հետ կապված աշխատանքը:

Իրավապաշտպանների կարծիքով, քվեարկությունը դարձել է այսօրվա դրությամբ ԶՎՊ աջակցության ամենամեծ արտահայտությունը: