13 նոյեմբերի 2012 - 13:05 AMT
Երևանում կցուցադրվեն ճարտարապետների գեղանկարչական աշխատանքները

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են ճարտարապետների, ինչպես նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ավելի քան 40 ուսանողների գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ:

Ցուցահանդեսում ներկայացվելու են Գյումրիի, Վանաձորի, Գորիսի, Դսեղի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հայ ճարտարապետների գործերը, ինչպես նաև թանգարանի պահոցից որոշ աշխատանքներ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 3-ը: