13 նոյեմբերի 2012 - 14:47 AMT
Ադրբեջանը փորձո՞ւմ է Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացուն որպես զոհ ներկայացնել

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովը հաստատել է այն «փաստը», որ Ղազախի շրջանի բնակիչ Թելման Ալիևը, որը հատել է Հայաստանի հետ սահմանը, «պատանդ է վերցվել» հայ զինվորականների կողմից:

Ինչպես «ԱՊԱ» գործակալությանն է հայտնել հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը, համապատասխան աշխատանք է տարվում Ալիևին վերադարձնելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ դիմել են ՄԿԽԿ ադրբեջանական ներկայացուցչություն:

Իրականում նոյեմբերի 12-ին մոտավորապես 07:45-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամլի գյուղի բնակիչ Թելման Ջավանաշիրօղլու Ալիևը, 1971թ. ծնված, հատել է հայկական սահմանը Հայաստանի Տավուշի մարզի շրջանում: