10 մայիսի 2005 - 07:46 AMT
ԿԱՐԼՈՍ ՊԱՊՈՒԼԻԱՍԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՅՑԵԼԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 8-ին հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահներն անդրադարձել են նաեւ ԱՊՀ բարեփոխումների գործընթացին եւ դրա հեռանկարներին: ԱՊՀ երկրների ղեկավարների` «Պրեզիդենտ հոթելում» կայացած աշխատանքային հանդիպումից հետո, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել նաեւ Հունաստանի Հանրապետության նախագահ Կարլոս Պապուլիասի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական ջերմ հարաբերությունների առիթով եւ հավաստել դրանք առավել խորացնելու պատրաստակամությունը: Նախագահ Պապուլիասը հրավիրել է նախագահ Քոչարյանին այցելել Հունաստան: