Լրագրողներին և թղթակիցներին կարգելվի լուսանկարել Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի աճյունը, ում գերեզմանը սկսել են բացել երեքշաբթի օրը, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ մեջբերելով նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
«Հաշվի առնելով Արաֆաթի կարգավիճակն և նրա մարմնի անձեռնմխելիությունը, մենք թույլ չենք տա լրագրողներին լուսանկարել նրա մարմինն արտաշիրիմման գործընթացի ընթացքում և ցանկացած այլ հանգամանքներում»,- հայտարարել է աղբյուրը: