13 նոյեմբերի 2012 - 18:31 AMT
Շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանն անցել է հաջորդ փուլ

Կանանց շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Խանտի Մանսիյսկում, նոյեմբերի 13-ին շախմատիստները խաղում էին թայ բրեյք:

Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը և Սոֆիկո Խուխաշվիլին (Վրաստան) իրենց հանդիպումն ավարտել են 1:1 հաշվով: Առաջին թայ բրեյքում հաղթանակ է տարել Խուխաշվիլին, իսկ երկրորդ պարտիան ավարտվել է Դանիելյանի օգտին: Նրանք խաղացել են լրացուցիչ թայ բրեյք, որտեղ երկու խաղերում հաղթանակ է տարել Դանիելյանը և անցել հաջորդ փուլ: Առաջնությունում Հայաստանը ներկայացնում է նաև Լիլիթ Մկրտչյանը, ով 2:0 հաշվով հաղթել է Քեթևան Գրանտ Արխամիային (Շոտլանդիա):