13 նոյեմբերի 2012 - 21:12 AMT
ՀՀ նախագահ. Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի պահպանի կայունությունը Սիրիայի հայ համայնքում

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի ժողովորդի հետ, չի կարող անտարբեր թողնել: Այդ մասին ֆրանսիական Ֆիգարո թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Սիրիայի հայերը Ցեղասպանություն ապրած հայերի հետնորդներն են: Քաղաքացիական պատերազմը լուրջ փորձություն է ցանկացած պետության համար, և չկան պատրաստի որոշումներ: Դժվար է ասել, թե օգտակար կլինի արդյոք միջազգային միջամտությունը»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Սիրիայի հայ համայնքում պահպանի խաղաղություն և կայունություն: