13 նոյեմբերի 2012 - 21:27 AMT
Եգիպտոսի կառավարությունը լուրջ է վերաբերում բուրգերը և Սֆինքսի արձանը ոչնչացնելու իսլամիստների կոչերին

Եգիպտոսի կառավարությունը լուրջ է վերաբերվում Գիզայում բուրգերը և Սֆինքսի արձանը ոչնչացնելու իսլամիստների կոչերին, երեքշաբթի օրը հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ մեջբերելով երկրի ՆԳՆ-ում աղբյուրը: Ինչպես հաղորդվել է, երկուշաբթի օրը եգիտպական սալաֆիտների առաջնորդներից մեկը՝ Մուրգան Սալեմ ալ Գոհարին բուրգերը և Սֆինքսի արձանն անվանել է կռապաշտության խորհրդանիշներ և կոչ արել մահմեդականներին ոչնչացնել այդ պատմական հուշարձանները:

Նա օրինակ է բերել Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի արձանը ոչնչացնելը, հաղորդում է Ինտերֆաքսը: