13 նոյեմբերի 2012 - 21:54 AMT
Սաուդյան Արաբիան մեղադրել է Իրանին իր տարածքի նավթային և գազային հանքավայրերի շրջան ներխուժելու մեջ

Սաուդյան Արաբիան մեղադրել է Իրանին իր տարածքում գտնվող Պարսից ծոցի նավթային և գազային հանքավայրերի շրջան ներխուժելու մեջ, հաղորդում է MIGnews-ը: Ներկա պահին երկրի ղեկավարությունը դիտարկում է այդ ներխուժման արձագանքի ադեկվատ տարբերակներ, նշել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաղորդել են, որ իրանական ուղղաթիռները մի քանի անգամ ներխուժել են թագավորության օդային տարածք Խասբա գազային հանքավայրի շրջանում: Այդ մասին դեսպան Աբդուալլահ ալ Մուալիմին հաղորդել է երկուշաբթի օրը «Օկազ» թերթին: