14 նոյեմբերի 2012 - 10:33 AMT
Յուրի Դոխոյան. Կանանց շախմատի յուրահատուկ մարզաձև է, որում ֆավորիտը չունի հաջողության այն երաշխիքները, ինչ տղամարդիկ

Ռուսաստանի շախմատի տղամարդկաց հավաքականի ավագ մարզիչ Յուրի Դոխոյանը պատմել է կանանց աշխարհի առաջնության ընթացքի մասին, որն ընթանում է Հանտի Մանսիյսկում:

«Ուշադիր հետևում եմ Հանտի Մանսիյսկում ընթացող առաջնությանը, առայժմ մեր աղջիկները հաղթել են ոչ ամենաուժեղ մրցակիցներին, բայց կարող եմ ասել, որ հավաքականի շախմատիստուհիներից յուրաքանչյուրն ընդունակ է մրցել մրցաշարի ֆավորիտների հետ, որոնց շարքում առանձնանում է չինուհի Հոու Իֆանը»,- ասել է նա:

Մարզչի խոսքով, կանանց շախմատը յուրահատուկ մարզաձև է, որում ֆավորիտը չունի հաջողության այն երաշխիքները, ինչ տղամարդիկ. «Ուստի շատ բան որոշում է տվյալ պահին հոգեբանական վիճակը»: