14 նոյեմբերի 2012 - 10:57 AMT
Պելեն օրերս Սան Պաուլոյի հոսպիտալում տարել է ազդրի վիրահատություն

72-ամյա Պելեն Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի անվան հոսպիտալում տարել է ազդրի վիրահատություն:

Վիրահատությունը հաջող է անցել և այժմ համաշխարհային ֆուտբոլի լեգենդն արագ ապաքինվում է:

Բժիշկների խոսքով, Պելեն հիմա իրեն նորմալ է զգում:

«Պելեն այժմ գտնվում է հիվանդանոցում, բայց նրա ընտանիքի խնդրանքով մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել»,- հաղորդել են բժշկական հաստատությունում:

Ֆուտբոլիստի ներկայացուցիչն ավելի ուշ բացատրել է մամուլին, որ Պելեի մոտ փոքր-ինչ ցավացել է ազդրը և խնդրի լուծման համար անհրաժեշտ է եղել պարզ վիրահատական միջամտություն: