14 նոյեմբերի 2012 - 16:51 AMT
Սիրիայում ոչնչացվել են Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից եկած գրոհայիններ

Սիրիայի բանակը Հոմս քաղաքի մերձակայքում հատուկ գործողության արդյունքում ոչնչացրել է մի խումբ գրոհայինների, որտեղ կային նաև օտարերկրյա քաղաքացիներ, չորեքշաբթի հայտնել է Իրանի «Ալ Ալյամ» արբանյակային հեռուստաալիքը:

Ոչնչացված «ապստամբների» թվում կա Թուրքիայի մեկ քաղաքացի և Սաուդյան Արաբիայի երկու քաղաքացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: