
Չորեքշաբթի օրը թալիբները սպանել են երկու թարգմանիչների, ովքեր պայմանագրով աշխատումէին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով տեղական ԶԼՄ-ներին:
Միջադեպը տեղի է ունեցել Լոգար նահանգում, որի նահանգապետի մամուլի քարտուղարը հաղորդել, որ աֆղանցիներն աշխատել են Camp Shank ամերիկյան ռազմաբազայում:
Ոստիկանության տվյալներով, գրոհայինները կանգնեցրել են ավտոմեքենան, որով գնում էին թարգմանիչները, նրանց դուրս բերել և սպանել` գլխից գնդակահարելով:
Աֆղանստանի հազարավոր երիտասարդներ աշխատում են թարգմանիչներ արտասահմանյան ռազմական կոալիցիայի շարքերում` հույս ունենալով արտասահմանում բնակության հնարավորություն ստանալու: Այսպես` Կանադան արդեն բնակության իրավունք է տրամադրել ավելի քան 80 աֆղանցիների և նրանց ընտանիքի անդամներին: