
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված` նոյեմբերի 15-ին` ժամը 10:00-22:00-ին կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սարյան և Լեո փողոցների, Պուշկինի փող. 10-ից բարձր, Թումանյանի փող. 29-ից բարձր, Արամի փող. 60-ից բարձր, Ամիրյան փող. 15-ից բարձր, Պարոնյան փող. 2-15, Մաշտոցի պող. 17-37 ու 20-30 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: