14 նոյեմբերի 2012 - 20:30 AMT
Չայկովսկու տուն-թանգարանը կհրատարակի կոմպոզիտորի ստեղծագործությունների հավաքածուն

Կլինում Պյոտր Չայկովսկու տուն-թանգարանը սկսել է կոմպոզիտորի ստեղծագործությունների հավաքագրման աշխատանքները, հաղորդվում է «Կուլտուրա» հեռուստաալիքի կայքում: Նախագծին կմասնակցեն նաև Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանը և արվեստագիտության Ինստիտուտը:

Նոր հավաքածուում ներկայացված կլինեն ոչ միայն հեղինակային տեքստեր, այլև բոլոր ստեղծագործությունների վերաբերյալ մեկնաբանություններ: Արդեն հայտնի է, որ տպագրվելու է Առաջին դաշնամուրային կոնցերտի իսկական հեղինակային տեքստը, որը հայտնի է հիմնականում երրորդ հրատարակչությամբ: