14 նոյեմբերի 2012 - 20:09 AMT
Սարգիս Հովսեփյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընդմիջմանը տեղի ունեցավ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի միջոցառումը: Մինչ այդ նա ավագի թևկապով դուրս էր եկել խաղադաշտ և մի քանի րոպե հանդես եկել հավաքականում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ավտոմեքենա նվիրեց Հովսեփյանին, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրեց քաղաքապետի ոսկե մեդալով:

Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականում 20 տարիների ընթացքում անցկացրել է 131 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: