
ՀԱՀ ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով կուլ է տվել 220 ադամանդներ` փորձելով մաքսանենգությամբ դրանք դուրս բերել երկրից:
Օրինապահ մարմինները հաղորդել են Յոհաննեսբուրգի Տամբո օդանավակայանում 25-ամյա լիբանաբցու ձերբակալության մասին, ով փորձել է հեռանալ Դուբայ:
Ձերբակալվածի ստամոքսի ռենտգենային հետազոտությունը ցույց է տվել, որ նրա օրգանիզմում ադամանդներ կան:
Հաղորդվում է, որ գտնված ադամանդների արժեքը գերազանցում է 2,5 մլն դոլարը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: