14 նոյեմբերի 2012 - 21:10 AMT
Ամերիկուհին վրաերթի է ենթարկել ամուսնուն` իմանալով, որ վերջինս չի քվեարկել Ռոմնիի օգտին

Ամերիկյան Արիզոնա նահանգի բնակչուհին վրաերթի է ենթարկել ամուսնուն` իմանալով, որ նա չի մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, չորեքշաբթի օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ասսոշիեյթիդ Պրեսսին:

Ինչպես ոստիկանությունում են հաղորդել, Հոլլի Սոլոմոնը բացասաբար էր վերաբերում երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությանը և հուսով էր, որ իր ամուսինը կքվեարկեր հանրապետական-թեկնածու Միթ Ռոմնիի օգտին:

Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը: Կինը պնդում է, որ ընդամենը ցանկացել է վախեցնել ամուսնուն, սակայն սխալմամբ սեղմել է սխալ ոտնակ:

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 6-ին: Դրանց արդյունքում հաղթանակ է տոնել երկրի գործող նախագահ Բարաք Օբաման: