15 նոյեմբերի 2012 - 12:02 AMT
Christie's աճուրդի տունն անց է կացրել ժամանակակից արվեստի գործերի ամենահաջող սակարկությունները

Նոյեմբերի 14-ին Christie's աճուրդի տունը Նյու Յորքում անց է կացրել ժամանակակից և հետպատերազմյան արվեստի գործերի ամենահաջող սակարկությունները: Ընդհանուր առմամբ վաճառվել են 412 մլն դոլարի գործեր, հայտնում է «Ռոյթերսը»:

Աճուրդում, մասնավորապես, աճուրդային գների նոր ռեկորդներ են սահմանվել Ջեֆ Կունսի, Ժան Միշել Բասկիայի, Ֆրանց Կլյանի աշխատանքների համար:

Նախնական գնից շատ ավելի թանկ գնով է հաջողվել վաճառել նաև Էնդի Ուորհոլի «Ազատության արձանը»: Վերջնական գինը կազմեց 43,7 մլն դոլար, նախնական 35 մլն դոլարի փոխարեն:

Կունսի «Կակաչները» հաջողվեց վաճառել 33,7 մլն դոլարով, ինչը ռեկորդային գին է այս նկարչի աշխատանքների համար: