15 նոյեմբերի 2012 - 13:08 AMT
Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում իտալական օպերայի օր է

Վաղը` նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնելու է հատվածներ իտալական օպերաներից: Արամ խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգում հնչելու է Վերդի` Լեոնորայի - Pace, pace mio Dio արիան «Ճակատագրի ուժը» օպերայից, Պուչինի` Չիո-Չիո Սանի և Պինկերտոնի զուգերգը «Մադամ Բաթերֆլայ» օպերայից, Չիլեա` Ֆեդերիկոյի ողբը «Առլեզիանա» օպերայից: Բացի այդ, հնչելու է նաև Գլազունովի 4-րդ սիմֆոնիան:

Համերգի մենակատարներն են սոպրանո Իրինա Զաքյանը և տենոր Հովհաննես Այվազյանը:

Համերգը ղեկավարելու է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: