12 մայիսի 2005 - 10:51 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԾԻԱԾԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՎՐԱՅՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Գերմանական Վուպերտալ քաղաքում բացվել է «Ծիածան Արարատի վրայով» ցուցահանդեսը», հաղորդում է Westdeutsche Zeitung: Ցուցահանդեսում ներկայացված է Հայկ Դավթյանի «Հայկական շվաքներ» լուսանկարների շարքը: Ներկայացված են նաեւ Դենիս Ալտի կտավները: Նրա աշխատանքներում միշտ առկա են կապույտն ու նարնջագույնը եւ հայակական ծաղիկները: Դենիս Ալտը, որը թուրք է ազգությամբ, սակայն հետաքրքրվել է իր ընտանիքի պատմությամբ եւ պարզել է, որ իր տատը հայուհի է եղել եւ բռնագաղթվել է Հայոց ցեղասպանության տարիներին: Իր աշխատանքներում նա ներկայացրել է իր հայրենակիցների տառապանքները, որոնց 90 տարի առաջ արտաքսել են: «Wegner» ընկերության կազմակերպած ցուցահանդեսը մի ինքնատիպ պատմություն է Հայաստանի անցյալի մասին եւ հիշեցնում է այն վշտի եւ տառապանքների մասին, որ տեսել է հայ ժողովուրդը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 26-ը: