15 նոյեմբերի 2012 - 17:10 AMT
Հորդանանում զինյալները հարձակվել են ոստիկանության տեղամասերի վրա

Հորդանանի հյուսիսում գտնվող Իրբիդ քաղաքում 12 ոստիկան է տուժել ոստիկանության տեղամասի վրա զինված հարձակման արդյունքում: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտնել է lenta.ru-ն Agence France-Presse- վրա հղումով:

Ինչպես նշվում է, հարձակվողներից մեկը սպանվել է, ևս չորսը վիրավորվել են:

Նման հարձակում է տեղի ունեցել նաև Ամանում:

Միջադեպերը Իրբիդում և Ամանում տեղի են ունեցել վառելիքի գների աճի դեմ բողոքի ակցիաներից մեկ օր անց: