15 նոյեմբերի 2012 - 16:19 AMT
Լատվիան դեռ պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը

Լատվիայի Հանրապետությունը դեռ պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին հայտնեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում: «ԼՂ հարցով զբաղվող միջազգային կազմակերպություններ կան, կա ձևաչափ, որն աշխատում է հարցի լուծման ուղղությամբ: Ինչպես գիտեք ներկայիս հիմնարարար սկզբունքները թելադրում են, որ հարցի լուծումը պետք է լինի տարծքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հիման վրա: Շատ կարևոր է հարցը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասաց Լատվիայի ԱԳ նախարարը:

Նա նաև հայտնեց, որ Լատվիան կհարի միջազգային կառույցների ընդունած որոշումներին: «Չեմ կարծում, թե ներկայումս կարող ենք խոսել այնպիսի բաների մասին, ինչպիսիք ԼՂ անկախության ճանաչումն է: Ըստ իս՝ դա չի նպաստի այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»,- նկատեց նա: Ըստ Էդգարս Ռինկևիչսի՝ պետք է սևեռվել բանակցությունների վրա, այն գործընթացների, որենք առաջ են քաշվել միջազգային կառույցների կողմից: Նա նկատեց, որ հարցը պետք է լուծեն Հայաստանը, Ադրբեջանը և միջազգային կառույցները: