«Չնայած առկա խնդիրներին, ԱՊՀ-ն զարգանում և հզորանում է: Կային բարդ ժամանակներ: Դրանք էլ ավելի մեծ համագործակցության են դրդել»,-ԱՊՀ երկրների V միջազգային բանկային կոնֆերանսի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գործադիր կոմիտեի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Նրա խոսքով, ԱՊՀ գոյությունն անհրաժեշտ է: «ԱՊՀ-ն իր գործով և փորձով ապացուցել է իր գոյության անհրաժեշտությունը: Խնդիրները շատ են, հերքել չի կարելի: Ժամանակ առ ժամանակ լուրջ վեճեր են ծագում: Սակայն խնդիրների առկայությունը հիմք չի տալիս ԱՊՀ մութ ապագայի և անգամ դրա փլուզման մասին խոսակցություններին: Ես լավատեսորեն եմ նայում ԱՊՀ ապագային»:
Նա ընդգծել է, որ ոչ մի պետության առաջնորդ կամ կառավարության ղեկավար չի խոսել ԱՊՀ-ի` ոչ պետքական լինելու մասին: Հակառակը, Համագործակցության պետությունների ղեկավարները միշտ կողմ են հանդես գալիս դրա պահպանմանն ու կատարելագործմանը, զարգացմանն ու հզորացմանը: