2012թ. Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ստացել է «ԿԱՄԱԶ-53501» մակնիշի 40 նոր միավոր:
Մեքենաներն օգտագործվելու են սպառազինության և ռազմական տեխնիկայի մոնտաժի, անձնակազմի ու մինչև 12 տոննա զինվորական բեռների տեղափոխման համար, 100 կմ ժամում առավելագույն արագությամբ, հայտնում է ՌԴ Հարավային զինշրջանի մամլո ծառայությունը:
Սկզբունքորեն նոր մաս է նոր շասին, որը հագեցած է ինտեգրված տեղեկատվական և կառավարման համակարգով:
Ավտոմեքենայի էլեկտրոնային «հագեցվածությունը» թույլ է տալիս ապահովել բոլոր գործընթացների ավտոմատացումը, այն նաև կատարում է յուրօրինակ «սև արկղի» դեր, որտեղ պահվում են տեղեկությունները ոչ սարքին ագրեգատների, էլեկտրոնային համակարգերի մասին: