15 նոյեմբերի 2012 - 18:34 AMT
Moscow Open-2013-ում հանդես կգան աշխարհի 30 երկրների 1500 շախմատիստուհիներ

Ավելի քան 1500 մասնակիցներ են ներգրավված լինելու ավանդական դարձած Moscow Open-2013 Միջազգային շախմատային փառատոնի մեկնարկում, «Ռ-Սպորտ» գործակալությանը հայտնել է Մոսկվայի Շախմատի ֆեդերացիայի մամուլի կցորդ Էլդար Մուհամետովը:

Փառատոնը կանցկացվի հաջորդ տարվա հունվարի 31-ից փետրվարի 10-ը` Ռուսական պետական սոցիալական համալսարանում: Փառատոնի շրջանակներում ներառված կլինեն 8 մրցաշարեր, որոնց կմասնակցեն ինչպես հայտնի գրոսմայստերներ, այնպես էլ շախմատի սիրահարներ, ինչպես նաև մոտ 600 երեխաներ: Փառատոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 3.5 մլն ռուբլի: Այս մրցաշարում հանդես կգան նաև հայ շախմատիստներ: