Բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման և հայտնի շեֆ-խոհարար Ալեքս Ատալան կլինեն ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի ասիստենտները` Կոնֆեդերացիաների Գավաթ-2013-ի վիճակահանության ժամանակ, հաղորդում են միջոցառման կազմակերպիչները:
Վիճակահանության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Սան Պաուլուում: Կոնֆեդերացիաների Գավաթի խաղերը կկայանան հաջորդ տարվա հունիսին:
Կոնֆեդերացիաների Գավաթ-2013-ին կմասնակցեն 8 ազգային հավաքականներ`Բրազիլիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Թաիթիի, Իտալիայի և Աֆրիկայի Գավաթ-2013-ի չեմպիոնը: Խաղերը կկայանան բրազիլական 6 քաղաքներում: