15 նոյեմբերի 2012 - 19:04 AMT
Վիդեոպրեմիերա. 50 Cent – “First Date”

Ռեփեր 50 Cent-ը տեսահոլովակ է թողարկել իր “First Date” երգի համար: Չափազանց շիտակ և անգամ վուլգար տեսահոլովակում երգիչը հանդես է գալիս Too Short-ի հետ: Տեսահոլովակի ռեժիսորը Էիֆ Ռիվերան է, որը 50 Cent-ի տեքստի կատարումը զուգակցում է ռեփերի մարմինը շոյող կանացի ձեռքերի և ակումբային տեսարանների հետ:

“First Date” երգը 50 Cent-ի “Street King Immortal” գալիք ալբոմից է, որը երկրպագուներին խոստանում է ցույց տալ այն դասական 50 Cent-ին, որին նրանք գիտեն և սիրում են: Ամբողջական ալբոմը կթողարկվի 2013-ի սկզբին: