15 նոյեմբերի 2012 - 20:41 AMT
Բենիսիո դել Տորոն հանդես կգա կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի դերում

Հոլիվուդյան դերասան Բենիսիո դել Տորոյին դեր են առաջարկում «Կորսված դրախտ» ռոմանտիկ թրիլերում: Ֆիլմի գլխավոր հերոսն է երիտասարդ սերֆեր Նիկը, ով գալիս է Կոլումբիա եղբոր մոտ և այնտեղ սիրահարվում Մարիա անունով աղջկա: Հետո Նիկը պարզում է, որ իր սիրեցյալի հորեղբայրը նարկոբարոն Պաբլո Էսկոբարն է: Տորին առաջարկում են հենց Էսկոբարի դերը:

Ֆիլմի ռեժիսորն է Անդրեա դի Ստեֆանոն: Ֆիլմի բյուջեն կկազմի շուրջ 25 մլն դոլար: Նկարահանումները կսկսվեն Պանամայում 2013-ի մարտին և կտևեն 11 շաբաթ: