15 նոյեմբերի 2012 - 19:57 AMT
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության զոհերի թիվը հասել է 15-ի

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության արդյունքում զոհերի թիվը հասել է 15-ի, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

Իսրայելցի զինվորականները ցամաքից, օդից և ծովից գրոհում են Գազայի հատվածի վրա: Չորեքշաբթի երեկոյան Իսրայելի ՌՕՈՒ ավիահարձակման արդյունքում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմականացված թևի առաջնորդ Ահմադ ալ Ջաբարին: