15 նոյեմբերի 2012 - 20:57 AMT
Եգիպտոսի վարչապետը մտադիր է այցելել Գազայի հատված

Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը պատրաստվում է ուրբաթ օրն այցելել Գազայի հատված, որտեղ շարունակվում է իսրայելական զորքերի լայնամասշտաբ գործողությունը պաղեստինցի գրոհայինների դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եգիպտական ղեկավարությունը հայտնել է մեզ, որ ուրբաթ օրը երկրի վարչապետը մի քանի նախարարների ուղեկցությամբ մտադիր է այցելել Գազայի հատված: Մենք ողջունում ենք այդ քայլը և բարձր գնահատում Եգիպտոսի դիրքորոշումը»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կառավարության պաշտոնական ներակայացուցիչ Տահեր ան Նունուն: