15 նոյեմբերի 2012 - 21:50 AMT
Ռուսաստանը երկխոսություն չի վարի ՆԱՏՕ-ի հետ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի մասին

Ռուսաստանը երկխոսություն չի վարի ՆԱՏՕ-ի հետ ոչ Մերձդնեստրում իր սպառազինությունների մասին, ոչ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:

Ինչպես նշել է Գրուշկոն, Ռուսաստանը պատրաստ է շարունակել ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները ՀՀՊ վերաբերյալ միայն երաշխիքները պահպանելու պայմանի դեպքում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել Մերձդնեստրում խաղաղապահ զորքերի նյութական բազան, հաղորդում է Ռոսբալտը: