15 նոյեմբերի 2012 - 21:38 AMT
Նյու Յորքի օդանավակայանում գողացել են 1,5 մլն դոլար արժողությամբ շուրջ 3,6 հազար iPad պլանշետներ

Հանցագործությունը կատարվել է դեռ երկուշաբթի օրը: Կեսգիշերից մեկ ժամա առաջ չարագործները մոտեցել են անգարին: Գողերն անարգել վերցրել են iPad-ով արկղերը: Նրանք պատրաստվել են ավելի շատ տանել, բայց նրանց խանգարել է օդանավակայանի աշխատողներից մեկը:

Հետաքննությանը դեռ չի հաջողվել գտնել գողերի հետքը: