13 մայիսի 2005 - 10:15 AMT
ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՎԱՐՇԱՎԱ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 15-ին կմեկնի Վարշավա` մասնակցելու Եվրոպայի խորհրդի երրորդ գագաթնաժողովին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Լեհաստանի մայրաքաղաքում Ռոբերտ Քոչարյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ: Գագաթնաժողովի շրջանակում, Մինսկի խմբի համանախագահների առաջարկությամբ, նախատեսվում է նաեւ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 17-ին: